Բարերարներ

«Յառաջ» վարժարանի հիմնադիր: Ան ծնած է Սեբաստիա: Շ. Միսաքեան եղած է ազգային գործիչ ու մեծ դերակատարութիւն ունեցած է «Պանք Օթոման»-ի գրաւման աշխատանքներուն մէջ, որուն պատճառով 1916-ին բանտարկուած է :Ան իր ամբողջ կեանքը նուիրած է իր ազգին ու ժողովուրդին՝ փորձելով նեցուկ կանգնիլ հայ կարօտեալին ու յատկապէս Հայ երիտասարդին, անոր առջեւ բանալով լայն հորիզոններ:

  • (1994-1997) Թասլաքեան Փերուզ: (HU Computer Science)
  • (1995-1998) Քիւսպէկեան Տիգրանուհի: (HU Medical Laboratory Sciences)
  • (1996-1997) Թասլաքեան Դրօ: (HU Computer Science)
  • (1997-2000) Սգաեան Հայրապետ: (LAU Business Administration)
  • (1998-2001) Չախչախեան Վիգթորիա: (AUB Nurse)
  • (1999-2002) Սգաեան Եսթեր: (AUB Biology Masters Degree)
  • (2001-2004) Թասլաքեան Հրակ: (HU Computer Science)
  • (2001-2004) Չիլինկիրեան Շողիկ: (HU Business Administration)
  • (2002-2005) Սթամպուլեան Ծաղիկ: (HU Business Administration)
  • (2003-2006) Տանըղեան Արաքս: (HU Mathematic)
  • (2004-2007) Սթամպուլեան Նեկտար Նանոր: (HU Education)
  • (2005-2008) Քէնտիրճեան Ռաքէլ: (HU Business Administration)
  • (2006-2009) Թաշճեան Սօսէ: (HU Business Administration)
  • (2007-2010) Տիւքէնճեան Արմիկ: (LAU Business Administration)
  • (2008-2011) Սթամպուլեան Մոսիկ: (Computer Science)
  • (2009-2010) Խօշեան Արցախ:Սպայից վարժարան
  • (2010-...) Թասլաքեան Արին: (LIU Graphic Design)
  • (2011-...) Փալազիան Մարիա: (LIU Nutrition)
  • (2012-...) Թաշճեան Արփա Սեւան: (LAU Mathematics)

Գիւղիս հարազատ զաւակներէն Տէր եւ Տիկ Զօհրապ Թազեան 15000 $ նուիրատուութեամբ նպաստած են վարժարանիս գիտաշխատանոցի ամբողջացման աշխատանքին:

Հանրածանօթ անձնաւորութիւն մը, որ Աներիկայի Միացեալ նահանգներուն մէջ ունի մեծածաւալ հաստատութիւններ, ինչպէս նաեւ ան բարերար է բազմաթիւ կրթական ու բարեսիրական հաստատութիւններու:

Անոր իշխանական նուիրատուութիւնը նպաստած է մեր վարժարանի կառուցողական ամբողջացման աշխատանքին:

«Գալուստ Կիւլպէնկեան հաստատութիւն»-ը ազդեցիկ դերակատարութիւն ունեցած է Այնճարի կազմաւորման կեանքին մէջ:

Գիւղիս Ազգ. «Յառաջ-Գ.Կիւլպէնկեան» վարժարանի կառուցումը կը պարտինք այս հաստատութեան:

Ան, ոչ միայն նպաստած է կառուցողական աշխատանքներուն , այլ նաեւ ստեղծած է կրթանպաստի դրութիւն մը վարժարանէն ներս՝ քաջալերելու համար ուսման տենջն ու աշխատասիրութիւնը աշակերտներուն մէջ:

Go to top